Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը բերած շարունակական նպաստի համար և վստահություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցության շարունակման կապակցությամբ:
Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը խորհրդի անդամների անունից շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին նորանշանակ դեսպանին, վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին»: