Եթե Հայաստանն առաջիկա տասնամյակի ընթացքում նոր զբոսաշրջային հատված ստեղծի, ապա կկարողանա տնտեսական աճ գրանցել: Այս մասին ասվում է forbes.ru-ի հոդվածում, որում մտորումներ են ներկայացվում իշխանափոխությունից հետո հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ:
«Սեփականության իրավունքի հուսալի պաշտպանությունը, դատարանների հուսալի և արագ աշխատանքը այն ոլորտներն են, որոնք բարելավում են պահանջում զարգացող տնտեսություններում: Ինստիտուցիոնալ բարեփոխումները, սակայն, բավարար չեն տնտեսական աճի կայուն զարգացման համար», - գրում է հոդվածագիրը՝ նկատելով, որ առաջին տարիներին տնտեսական աճը հիմնականում կապված պետք է լինի ծառայությունների ոլորտի հետ:
«Հասարակ ծառայությունների մատչելիությունը կյանքն առավել հարմարավետ է դարձնում, դրան նպաստում են նաև ավտոմեքենաների օգտագործումը, ժամանակակից էլեկտրոնիկան, բուժական ծառայությունները:
Քանի որ Հայաստանը նոու-հաու չունի այդ բոլոր ապրանքների և ծառայությունների արտադրության համար, ստիպված դրանք գնում է միջազգային շուկայում: Իսկ դրա համար Հայաստանը պետք է սովորի եկամուտ ստանալ եվրոյով և դոլարով, այսինքն՝ արտահանել սեփական արտադրանքն ու ծառայությունները», - գրում է հոդվածի հեղինակը:
Ինչպես հոդվածում նշվում է, 2016-ին Հայաստանը տնտեսական բարդության վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 137-րդ տեղը, ինչը հաստատում է, որ երկրում այնքան էլ մեծ չէ արդյունաբերական նոու-հաուն:
«Զբոսաշրջության յուրահատկությունը որպես արտահանման ոլորտի, այն է, որ այն, ի տարբերություն այլ արտահանվող ապրանքների, պետք չէ ոչ մի տեղ տեղափոխել. զբոսաշրջիկներն իրենք են գալիս: Հայաստան նրանք կգան այն ժամանակ, երբ հասկանան, որ կարող են մատչելի գներով թռչել դեպի Երևան, արագ անցնել անձնագրային ստուգումը հարմարավետ և ժամանակակից օդանավակայանում, արագ հասնել հյուրանոց Սևանա լճի ափին, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկարողանան լավ հյուրանոցային և լողափային սպասարկում ստանալ: Եվ այդ ամենն ավելի քիչ գումար կարժենա, քան նմանօրինակ հանգիստը Թուրքիայում, Բուլղարիայում և Չեռնոգորիայում», - ասվում է վերլուծական հոդվածում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32