Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Նոյեմի Նալբանդյանը՝ նշելով, որ հայ համայնքն այդ կապակցությամբ ոգևորված չէ:
«Գազայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` վերջին օրերին Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են: Քանի որ Թուրքիան դեմ է արտահայտվում Իսրայելի գործողություններին և սուր քննադատում է, հետևաբար Իսրայելն էլ, որպես քաղաքական քայլ, շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Դա մեզ չի ուրախացնում, Հայոց ցեղասպանության հարցը դարձել է խաղաթուղթ, մենք ուզում ենք այն ճանաչվի, որովհետև Թուրքիան մարդկության դեմ հանցագործություն է կատարել, այլ ոչ թե օրակարգ բերվի քաղաքական այս կամ այն շահով պայմանավորված»,-ասաց Նոյեմի Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ մոտ 3 ամիս առաջ Կնեսետի պատգամավորներից մեկն այս հարցը բերել էր խորհրդարանի օրակարգ, սակայն այն չանցավ:
Թե երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի խորհրդարանում քվեարկության կդրվի, Նոյեմի Նալբանդյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա կարող է լինել ցանկացած օր՝ կախված քաղաքական իրավիճակի զարգացումից:
«Այս պահին նույնիսկ դժվար է ասել, թե խորհրդարանում հարցի քվեարկության ինչպիսի արդյունք կարելի է սպասել, որովհետև պատգամավորներից, կառավարությունից տարբեր ազդակներ են գալիս: Իսրայելի նախագահը նշել էր, որ քաղաքական հարցով պայմանավորված՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացել են, սակայն տնտեսական և այլ ոլորտներում շարունակում են աշխատել: Հետևաբար` այս պահին չենք կարող ասել հարցը կընդունվի, թե ոչ: Ամեն դեպքում կառավարության ազդեցությունը մեծ է, եթե ցանկանա, ապա կարող է նպաստել, որ հարցն անցնի»,-ավելացրեց Նոյեմի Նալբանդյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42