«Ծառուկյան» դաշինքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկել է մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են «անվտանգ երթեւեկություն» անվան տակ՝ տխրահռչակ արագաչափերի խայտառակ տուգանքներին, ինչպես նաեւ՝ հոծ գծերը հատելու տուգանքների վերանայմանը, ինչը տարիներ շարունակ օրական միլիոնավոր դրամներ է ուղղել կոնկրետ անձանց գրպանը։ Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ի՞նչ են ենթադրում է փոփոխությունները:
«Վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենգրքի 124 հոդվածի 1-ին մասով նախատեսված է 5000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։ Նշված արարքի համար նույն գումարի չափով տուգանք է նախատեսված նաև ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 420 հոդվածի 29-րդ կետով։
Նվազ նշանակություն ունեցող նման իրավախախտման համար՝ հատկապես այն պարագայում, երբ դրա հետևանքով երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ չի ստեղծվում և վթարային իրավիճակ չի առաջանում, 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքն ակնհայտորեն անհամաչափ է կատարված խախտմանը։ Նման դեպքերի համար տուգանքի չափը չպետք է գերազանցի 2000 ՀՀ դրամը։ Ավելին, համոզված ենք, որ քննարկվող իրավախախտման համար անձը պետք է առնվազն մի քանի անգամ նախազգուշացվի և միայն դրանից հետո տուգանվի։
Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ երեւանյան երթեւեկության պարագայում հնարավոր է այնպես վարել մեքենան, որ որեւէ հոծ գիծ «չտրորվի», ապա այդ վարորդին պետք է տալ Շումախերի անվան մեդալ։
Մնացյալ իրավախախտումների համար նախատեսված բոլոր տուգանքները պետք է 50-70 տոկոսով կրճատել, քանզի գործել է տուգանքների չափի եւ միջին աշխատավարձի խայտառակ անհամաչափություն։
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը պետք է վերանայվի եւ պետք է չեղարկվեն շարժական տեսանկարահանող սարքերը։
Ինչ վերաբերում է Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին» 25.12.2012թ. թիվ 557-Ն որոշմանը, այսպես կոչված՝ «կարմիր գծերին», և դրա չկատարման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1247 հոդվածով սահմանված տուգանքին, որը նույնպես կազմում է 5000 ՀՀ դրամ, ապա համոզված ենք, որ այդ որոշումը պետք է չեղարկվի՝ Երևան քաղաքում, ինչպես և Հանրապետության այլ համայնքներում, ավտոտրանսպորտային միջոցների կայանումը պետք է լինի անվճար և որևէ տուգանք, բնականաբար, պետք է չգործի։ Ավելին, կայանման համար նախատեսված վճարները ոչ միայն պետք է վերացվեն, այլև պետք է չեղարկվեն նաև այն «խախտումները», որոնք թույլ են տրվել վերջին ամսվա ընթացքում։
Նույնը վերաբերում է նաեւ արագաչափերի «արձանագրած» տուգանքներին։ Վերջին ամսվա բոլոր տուգանքները պետք է չեղարկվեն, որովհետեւ այդ գումարները չէին գնում եւ չեն գնալու պետական բյուջե»,-մանրամասնում է Նաիրա Զոհրաբյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42