Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
«Այս նախադասության ձևակերպումը բնորոշում, սահմանում, պարզ է դարձնում այն կարևորությունը, որն ունի Անվտանգության խորհուրդը, որի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է տալիս պաշտպանական ոլորտի քաղաքականության ուղղությունների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս մարմինը կանգնած է կառավարման ամենօրյա խնդիրներից մի կողմ ու հանդարտ, աշխատանքային պայմաններում կուտակում է տեղեկատվություն սպառնալիքների մասին և առաջարկում լուծումներ:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդն իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համարժեք, կառաջարկի լուծումներ՝ մեր երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների ուղղությամբ:
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Համոզված եմ, որ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը դրվելու է նոր մակարդակի վրա: Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ: Համոզված եմ, որ թիմը կկարողանա իր առջև դրված խնդիրներն իրականացնել, բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը՝ առաջարկելով լուծումներ գոյություն ունեցող մարտահրավերների և խնդիրների համար»,- նշել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստել անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու պաշտպանական ոլորտի քաղաքականությունը, ի կատար ածելու օրակարգային տարբեր որոշումներ:
«Անվտանգության ոլորտը, զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ համար առաջնահերթություն է և մենք պետք է անենք ամեն ինչ ԶՈւ-երի բնականոն զարգացումն ապահովելու, առկա մարտահրավերները ճշգրիտ գնահատելու և դրանց հակազդող էֆեկտիվ միջոցներ ունենալու համար: ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարությունն ունի գործիքներ՝ երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար: Մենք այս պահին ունենք ոլորտի արդյունավետ քաղաքականությունը մշակելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ չպետք է վախենալ խոսել նաև թերությունների մասին, որովհետև դրանք թաքցնելու պարագայում խնդիրները միայն կխորանան: «Կարևոր է ախտորոշել գոյություն ունեցող խնդիրները և հասնել արագ ու արդյունավետ լուծումների: Այս գործում Անվտանգության խորհրդի դերը չափազանց մեծ է: Մաղթում եմ հաջողություններ՝ գործառույթների հաջող իրականացման նպատակով»,- ասել է վարչապետը:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02