ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողություն:
Դատախազությունից հայտնում են, որ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրավական, գույքային եւ կազմակերպաիրավական բնույթի խախտումներ:
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեության եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու եւ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ:
Հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր եւ նյութեր ներկայացնելու պահանջով:
Ի պատասխան դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը եւ նյութերը կուսումնասիրվեն եւ դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին եւս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես՝ պետական շահերի խախտման պատճառները եւ նպաստող պայմանները վերացնելուն ուղղված միջնորդագրեր կներկայացվեն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ եւս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02