France 24 հեռուստաալիքն անդրադարձել է վերջին շրջանում կտրուկ սրված իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ու դրա ազդեցությանը Երուսաղեմում բնակվող հայերի վրա:
Աղբյուրը նկատում է, որ թեև հայերը տվյալ կոնֆլիկտի մաս չեն, այնուհանդերձ՝ նրանք մեծ դժվարությունների են բախվում:
Ներկայացված սյուժեի հերոսուհին Երուսաղեմում ծնված ու այժմ այնտեղ ապրող Անի Դիքբիքյանն է, որը պատմում է՝ ինչ դժվարությունների է բախվում իր ընտանիքը տևական հակամարտության հետևանքով:
«Առաջ այստեղ ապրելը հարմարավետ էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Մենք վախենում ենք և՛ արաբներից, և՛ հրեաներից»,-բողոքել է հայուհին, որի ընտանիքը 100 տարի առաջ Ցեղասպանությունից փրկվելու համար հասել է Երուսաղեմ:
Դիքբիքյանի պատմելով՝ Երուսաղեմի հին քաղաքում կյանքն առավել ծանր է երեխաների համար:
«Նրանք չեն կարողանում դուրս գալ փողոց: Օրինակ՝ որդիս ստեղծված իրավիճակի հետևանքով չի սիրում դուրս գալ: Մի անգամ փողոցում հրեական թաղամասի հարևանները մետաղի կտոր են նետել որդուս գլխին»,-բողոքել է հայուհին:
Նա մանրամասնել է, որ խիստ պահպանողական ուղղափառ հրեաներին ու արաբներին դուր չի գալիս հագուստը, որ կրում են հայերը, ինչպես նաև՝ հայկական կրոնական ծեսերը:
«Նրանք այնպես են մեզ նայում՝ կարծես այլմոլորակայիններ ենք: Սակայն դա դեռ ոչինչ է՝ համեմատած այլ բաների հետ: Օրինակ՝ Սուրբ Զատկի տոնակատարության ժամանակ մենք քաղաքով քայլում էինք մեծ փայտե խաչով: Հրեաները մեզ էին մոտենում ու թքում: Նրանք անընդհատ պահանջում են, որ մենք լքենք քաղաքը»,-շարունակել է Դիքբիքյանը:
Հայուհու խոսքով՝ հրեաները Երուսաղեմի հին քաղաքում բազմաթիվ տներ են գնում ու անընդհատ շատանում են:
«Ամեն օր նրանք մեզ ասում են, որ հեռանանք այստեղից: Իրականում եթե գումար ու հնարավորություն ունենայիի, միանշանակ կհեռանայի այստեղից»,-եզրափակել է բնակչուհին:
Նշվում է, որ տեղի հայ համայնքից զատ՝ France 24-ը պատմել է Երուսաղեմի հրեական, արաբական և քրիստոնեական հատվածների կյանքի մասին՝ նկատելով, որ վերջին շրջանում կյանքի որակն այնտեղ վատացել է:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01