Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի բացման միջոցառմանը մասնակցում էր նաև Հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին 19 երկրներում գործող տեղական մարմինների ատենապետերը և ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարներին աջակցության համար՝ նշելով, որ Գետավանի համայնքային կենտրոնը շատ պահանջված էր համայնքի բնակչության համար: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինչպես Գետավանը, այնպես էլ վերջերս շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող մյուս բնակավայրերը նկատելի առաջընթաց են ապրում, և տարածաշրջանի զարգացումը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում:
«Շատ ուրախալի է, որ Արցախի զարգացման ծրագրերի մեծ մասին ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց կարևոր մասնակցությունն են ունենում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Այդ աջակցությունն արտահայտված է ոչ միայն ֆինանսական ներդրումներով, այլև հաճախակի Արցախ այցելելով, բարոյական ու մասնագիտական աջակցությամբ»,- ասել է Ա. Հարությունյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Արցախի կառավարությանն արդյունավետ համագործակցության համար և նշել է, որ արդեն ավանդական դարձած այցի նպատակն է բարերարներին ծանոթացնել այն նախագծերին, որոնք Հիմնադրամի միջոցներով իրականացվում են Արցախի տարբեր բնակավայրերում: Նրա խոսքով՝ նման այցերը լավագույն միջոց են մեկ անգամ ևս համոզվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության մեջ և, դրանով պայմանավորված, Արցախի բարեկեցիկ ապագայի կառուցմանը նպաստելու գործում:
Նշենք, որ Գետավանի համայնքային կենտրոնն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ: Գետավանի գյուղապետարանը նախկինում գործել է դպրոցի դասասենյակներից մեկում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47