Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետևելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Փոքր տրամաչափի հրթիռների փորձարկումը հաջողվեց, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի հրթիռների փորձարկման ժամանակ արձանագրվեցին որոշ թերություններ:
ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 և Կոտայքի մարզի 1 համայնք: Համայնքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Պիլոտային ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվել են հետևյալ աշխատանքները`
1. Արդիականացվել է Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը,
2. Իրականացվել է անձնակազմի ուսուցում,
3. Արմավիրի ու Արագածոտնի մարզերի հակակարկտային կենտրոններում վերակառուցվել են հրթիռների պահպանման պահեստները,
4. Մշակվել և ընդունվել է հրթիռային կրակոցների իրականացման կարգը` արտակարգ իրավիճակների նախարարի, պաշտպանության նախարարի և քաղավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանի ձևով,
5. Ձեռք է բերվել և Արմավիրի ու Արագածոտնի մարզերում տեղադրվել հրթիռային արձակիչ 3 կայան,
6. Գնվել ու Հայաստան է տեղափոխվել «ԱՍ» տեսակի 120 հակակարկտային հրթիռ: Փորձարարական կրակոցներ իրականացնելու նպատակով հրթիռներ արտադրող գործարանի կողմից անվճար տրամադրվել է լրացուցիչ 6 հրթիռ:
7. Իրականացվել է հրթիռային կայանների ու հրթիռների 2 փորձարկում՝ ՀՀ ԱԻՆ և ՊՆ մասնագետների մասնակցությամբ:
Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից և արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ:
Մայիսի 26-ին Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի շտկեն հակակարկտային կայաններից մեծ տրամաչափի հրթիռների փորձարկման ընթացքում ի հայտ եկած թերությունները:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03