Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից:
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները` քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միևնույն ժամանակ մենք մեր հույն և Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել և հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական և հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին` թուրքական ժխտողականության հետևանք էին թե 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները և խաղաղ բնակչության, և զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է` մենք պայքարող ժողովուրդ ենք և պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետև Աստված է մեզ հետ և որովհետև մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաև Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47