Հայաստանում Եվրամիության դեսպանը հավատացած է՝ երկրում ծանր քաղաքական ճգնաժամն իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական եւ խաղաղ ճանապարհներով, ինչն առաջին հերթին, ըստ Պյոտր Սվիտալսկու, Հայաստանի Հանրապետության բնակչության եւ քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից էր: Այդ մասին ահղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Այդ զարգացումները եւ իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, եւ այդ ներուժը պետք է օգտագործել երկրի զարգացման համար», - ասաց Եվրամիության դեսպանը այսօր Վանաձորում: - «Նրանք ունեն բավականին մեծ ակնկալիքներ, նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որը ձերբազատված է կոռուպցիայից, մի երկրում, որը պատշաճ ու արդյունավետորեն կառավարվում է, մի երկրում, որն ունի անկախ, անկողմնակալ, արդար դատաիրավական համակարգ: Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ տնտեսական գործունեությունը իրականացվում է հավասար իրավունքների տրամադրմամբ, որտեղ չկան արտոնյալներ, չկան գերակայող դիրքեր շուկայում»:
Սվիտալսկին վստահ է, որ երիտասարդները բավականին առողջ ակնկալիքներ ունեն, միեւնույն ժամանակ՝ նա խորհուրդ է տալիս համբերատար լինել․ - «Պետք է համբերատար լինել, որովհետեւ նմանատիպ իրադարձություններից հետո, որ տեղի են ունեցել այլ երկրներում, ապացուցվել է, որ նման փոփոխություններ մեկ օրվա ընթացքում անել հնարավոր չէ: Համենայն դեպս, մի բան, որ, վստահաբար, ես նկատել եմ, այն է, որ երիտասարդների դեմքերը փոխվել են, այսօր երիտասարդները ապագային նայում են հույսով: Իսկ մենք կօգնենք այդ հույսը հասցնել իրականության»:
Հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կնպաստե՞ն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաեւ վիզաների ազատականացմանը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, թե համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհին են, եւ գործընթացը դրական արդյունք է ունենալու:
«Անցած շաբաթ Հայաստան էին ժամանել իմ գործընկերները Եվրամիությունից, օրակարգային հիմնական հարցը եղել է այցագրերի ազատականացման խնդիրը, բայց միաժամանակ եղել է այցագրերի դյուրացման գործընթացի իրականացում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, եւ եթե ավարտի, ապա դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար», - հայտարարեց ԵՄ դեսպանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02