Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Առաջին դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներից Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը, ներկա են նաև Բախշյանի երկու պաշտպանները, սակայն դատական նիստին բացակայում էր ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
Ամբաստանյալը չգիտեր իր պաշտպանի բացակայության պատճառը, ինչից հետո դատավորը հայտնեց, որ դա անհարգալից վերաբերմունք է դատարանի և ամբաստանյալի նկատմամբ, և որոշում կայացրեց որպես Բաբելյանի պաշտպան ներգրավել Հակոբյանին:
Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը դատարանից մեկ ամիս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն դատավոր Դավիթ Բալայանն ասաց, որ ամբաստանյալների պաշտպանների կողմից միտում է տեսնում դատական նիստը հետաձգելու համար. «Ես միտում եմ տեսնում: Դիտմամբ դատական նիստի չի ներկայացել մյուս պաշտպանը, որպեսզի ժամանակ շահեք»:
Այնուհետև դատավորն ասաց, որ պաշտպանի՝ մեկ ամիս ժամկետով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը չի կարող բավարարել երկու պատճառով. «Նախ ամբաստանյալը չի հրաժարվել պաշտպանից, այլ պաշտպանը չի ներկայացել, և երկրորդ՝ անկախ նյութերի ծավալից դատարանը նյութերին ծանոթանալու համար տալիս է տասնհինգ օր ժամանակ»:
Այնուհետև դատարանը գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացրեց և հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բախշյանը, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև՝ նորածնի մահը:
Բախշյանին և Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34