ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին եւ իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը: Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք էականորեն դյուրացրել են գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները:
Բարեփոխումներ են իրականացվել գնահատման ոլորտները կարգավորող օրենսդրության համակարգերում: Նախարարը փորձագետներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին, շեշտելով, որ նոր թափով շարունակելու են աշխատել բաց եւ թափանցիկ գործելաոճով գործարար միջավայրի բարելավման համար լավագույն որոշումներն ընդունելու ուղղությամբ:
Doing Business խմբի ներկայացուցիչներ Տիցիանա Լոնդերոն եւ Պարվինա Ռահիմովան սեղմ ժամկետներում հանդիպումը նախաձեռնելու համար շնորհակալություն են հայտնել նախարարին եւ անդրադարձել աշնանը ներկայացվող վարկանիշային զեկույցի պատրաստման ընթացքին, ինչպես նաեւ հայտնել մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի գործարար շրջանակների հետ ունեցած հանդիպումներից իրենց տպավորությունները:
Փորձագետները հատկանշել են գործարարների ոգեւորությունը նոր կառավարության եւ քաղաքական փոփոխությունների առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար:
Արծվիկ Մինասյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ գործարարների հետ անմիջական կապ են ստեղծելու իրականացվող բարեփոխումներում կիրառելով նոր գործիքակազմ, անդրադառնալու են նրանց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին ու առաջարկներին:
Հանդիպմանը խոսվել է նաեւ Գնահատող թիմի ներկայցուցիչների հետ պարզաբանման ենթակա հարցերը վիդեոկոնֆերանսների միջոցով ամրագրելու, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավման բազմածավալ օրենսդրական փոփոխությունների մասով տեխնիկական աջակցության ցուցաբերման հնարավորություններին:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02