«Հայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունն, անկասկած, աննախադեպ է:
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ առաջին դեմքի մակարդակով, բայց, որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել: Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդպիսի հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն:
Ըստ այդմ, այդպիսի հայտարարությունները չպետք է նույն կերպ առանց հանրային արձագանքի մնան, եթե դրանք նախապես ազդարարված տրամաբանությամբ կյանքի չկոչվեն: Հանրային ականջը սովորել է, որ հնչել են ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններ, սակայն չի եղել իրական որևէ պայքար:
Դրանից հետո չի եղել նաև հանրային որևէ արձագանք, պատասխանատվություն պահանջելու որևէ ջանք կամ փորձ: Այժմ չպետք է լինի այդպես և հայտարարությունների համար պետք է պատասխան տա յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ զբաղեցրած դիրքից և հայտարարության բնույթից: Այսինքն՝ հեղափոխությունը ոչ միայն պաշտոնյաների փոփոխություն պետք է ենթադրի, այլ նաև հասարակության:
Ըստ այդմ, ԱԱԾ պետի հայտարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք, տպավորություն, քան իրական պայքար և բացահայտումներ:
Եվ խնդիրն այստեղ բոլորովին էլ հանրության, այսպես ասած, «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայմանորեն պատժվի գողացածի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է, և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց. Ինչ է տալու այդ ամենը պետությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02