Վենեսուելայի նախագահի ընտրությունները միայն խորացրել են երկրում ճգնաժամը, ընդդիմությունը պնդելու է տարեվերջին նախագահի նոր ընտրություններ անցկացնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի ազգային ժողովի ղեկավար Օմար Բարբոսան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթանակ է տարել վերջերս անցկացված ընտրություններում և հավաքել է 6,19 միլիոն ձայն: Նա զբաղեցնելու է երկրի նախագահի պաշտոնը 2019-2025 թվականներին:
«Մենք կպայքարենք տարեվերջին նոր ընտրություններ անցկացնելու համար»,- հայտարարել է Բարբոսան:
2015 թվականի դեկտեմբերին ընտրությունների արդյունքներով՝ Վենեսուելայի իշխող կուսակցությունը կորցրել է խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը: Տեղերի մեծ մասը ստացել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» դաշինքը, իսկ իշխանությունները, կորցնելով խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը, պարզապես նրան բացառել են որոշումների կայացման համակարգից՝ բոլոր օրենսդիր լիազորությունները փոխանցելով Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ Ազգային հիմնադիր ժողովին:
Ի դեպ, Մադուրոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում իր հաղթանակը ճանաչելու համար, ինչպես նաև Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Սիրիայի և Իրանի իշխանություններին՝ աջակցության համար:
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03