Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ԵԽ աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի ղեկավար Տաթևիկ Դավթյանին, «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Լիանա Աղաբեկյանին և գրասենյակի ղեկավարի օգնական Աննա Սահակյանին։
Ողջունելով ԵԽ գործընկերներին` նախարար Պապիկյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված ավանդական համագործակցությունը և նշել, որ նախարարությունը պատրաստ է կուտակված փորձը հարստացնել համագործակցության նոր ձևաչափերով։
Հայաստանում ձևավորված քաղաքական նոր իրավիճակը լայն հնարավորություններ է ստեղծում Եվրոպայի խորհրդի հետ նոր որակի համագործակցություն ապահովելու համար։ Մեր կառավարության առաջ ծառացած է մի կարևորագույն խնդիր` դա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որի հարցում ԵԽ-ի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նախարարը։
Սուրեն Պապիկյանը հավելել է նաև, որ ընտրական օրենսդրության մեջ սպասվող փոփոխությունները հիմք կհանդիսանան Հայաստանում անցկացնել նոր որակի ընտրություններ և հույս հայտնել, որ այդ հարցում կարող են ակնկալել ԵԽ-ի աջակցությունը։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ ՏԿԶՆ-ը կարևոր գործընկեր է ինչպես ԵԽ-ի, այնպես էլ ԵԽ երևանյան գրասենյակի համար։ Նատալյա Վուտովան կարևորել է ԵԽ աջակցությամբ գործող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» և «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրերի հաջող ընթացքը ու նշել, որ տեղական ժողովրդավարության որակն առանցքային նշանակություն ունի իրենց համար։
«Մենք ակտիվորեն աջակցում ենք տեղական իշխանություններին, գերատեսչություններին օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պաշտոնյաների կարողությունների զարգացումը»,- ամփոփել է նա։ Միաժամանակ Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ը նախատեսում է տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողությունների մեկ այլ՝ քառամյա ծրագիր։
Նախարար Պապիկյանը վերահաստատելով այն մոտեցումը, որ տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ժողովրդավարության հենասյունը, ընդգծել է, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից։
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում նախատեսվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում կարող են ապավինել ԵԽ-ի օժանդակությանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47