Հարավային Կովկասի գծով ճանաչված վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Անցնող ամիս Հայաստանն անցել է ժողովրդական հուզումների և միջազգային բարիդրացիության ալիքով՝ այն բանից հետո, երբ խաղաղ ցույցերը ստիպեցին Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և իշխանության գալ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Նա 42 տարեկան է և կազմավորել է ավելի երիտասարդ կառավարություն, քան իր տարիքն է: Նա նաև խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և մաքրել հին օրիլգարխիկ համակարգը: Երկիրը, որին շատերը բնութագրում էին որպես մեկուսացած և ամբողջովին կախվածության մեջ գտնվող Ռուսաստանից, ջարդեց կարծրատիպերը, երևում է դինամիկ և ժամանակակից», – carnegieeurope.eu-ում հրապարակված հոդվածում գրել է դե Վաալը՝ ավելացնելով, որ բոլոր խոստումներն ու հույսերը կարող են խափանվել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալվի:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ որպես վարչապետ իր ընտրության հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ և պնդել, որ ԼՂ-ն պետք է ուղղակիորեն մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին և նստի բանակցային սեղանի շուրջ: Դե Վաալի խոսքով՝ Փաշինյայը ղարաբաղցիների հետ անկեղծ է և դեռևս 2016 թվականին հայտարարել էր, որ Ադրբեջանին հանձնելու տարածք չկա: Դե Վաալն ընդգծել է նաև, որ քննարկումներն այն մասին, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացին՝ ակտուալ է ՝ հիշեցնելով, որ մինչև 1998 թվականը ԼՂ-ն մասնակցել է բանակցային գործընթացին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55