«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր կբեմի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»։ ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել․ «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն արտասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հարց էին բարձրացնում, որ առաջին փոխվարչապետի ամրագրում չկա Սահմանադրությունում, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը հակասահմանադրական է, իսկ հիմա Արարատ Միրզոյանը մեծ սիրով զբաղեցրել է այդ «հակասահմանադրական» պաշտոնն ու ձայն չի հանում այդ մասին։ Մենք իրենց հանգիստ կթողնենք, թող աշխատեն»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստին Սերժ Սարգսյանն ասել է՝ ճանապարհային քարտեզ այս պահին չենք նախատեսում․ կարող ենք հազար քարտեզ գծել, բայց զարգացումները կարող են ընթանալ հազարմեկերորդ տարբերակով․ «Մեր գործողությունները լինելու են իրենց գործողություններից ածանցված եւ բացառապես օրենքի շրջանակներում, չենք խանգարելու, բայցեւ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»։
ՀՀԿ-ում վերջին օրերին հասկացել են, որ իրենք «ահագին» կուռ են։ ՀՀԿ կանանց խումբը՝ Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, Ջեմմա Բաղդասարյան, նախորդ շաբաթ մեկնել էր Չինաստան՝ հեղափոխությունից տուժած նյարդերը կազդուրելու, բայց վերադարձել են եւ պատրաստ են «պայքարի»։ Ավելին՝ ՀՀԿ խորհրդի նիստերից ավանդաբար բացակայող Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, եւ ՍԱՍ-ի Արտակը պարտաճանաչ մասնակցում են դրանց՝ մտածելով, որ «դիրեկտորը հաստատ մի բան գիտի»։ «Դիրեկտորը», բնականաբար, Սերժ Սարգսյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02