Հայաստանի Ազգային ժողովում այսօրվա՝ մայիսի 23-ի նիստը սկսվեց բանավեճով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ քվեարկության դրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է դատապարտյալների պայմանական վաղակետ ազատ արձակմանը: Այն ընդունվեց:
Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջարկ կա օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկելի հատուկ ռեժիմով, այսինքն այն պետք է լինի այսօրվա նիստում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց, որ երկրորդ ընթերցումը տեղի կունենա ժամը 15.00 - 15.30-ի սահմաններում, որպեսզի վաղը միայդ այդ էվեարկության համար ԱԺ նիստ չհրավիրվի:
Սրան արձագանքեց «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն է, ուստի եթե ոմանց համար վաղը աշխատանքի գալը ծանր բեռ է, մեր կարծիքով դա մեր պարտականությունն է: Որեւէ հրատապություն չենք տեսնում, որ այսօր հրատապ պազմակերպել երկրորդ ընթերցման քվեարկությունը»:
Վահրամ Բաղդասարյանն էլ հակադարձեց. «Ով ուշ է ընկալում, ուշադիր լսեք իմ ասածները, որ ընկալեք: Այսպես, թե այնպես, մենք այդ օրենքը պետք է քննարկենք այսօր եւ ավարտենք: Եթե ուզում եք վաղը քվեարկենք, վաղը քվեարկենք»:
«Ուշ ընկալողը դուք եք»,-տեղից նետեց Զոհրաբյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Այստեղ խոսքը մթնոլորտի, բարյացկամության մասին է, ոչ ոք այստեղ իրավունք չունի ասի՝ եթե չեք ընկալել, էս բաներին պետք է վերջ տալ: Մենք շարունակում ենք նույն ոճով գնա՞լ՝ ոնց կուզենք, նենց կլինի, ոնց կուզենք, տենց կանենք: Պետք է հարգել միմյանց կարծիքը»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ընդմիջման ժամանակ խմբակցություններով համաձայնության գալ քվեարկության օրվա հարցում. «Իմ սիրելի պագամավոր գործընկերներ, այստեղ տեխնիկական խնդիր է: Էսօր եք ուզում՝ էսօր կքննարկենք, վաղն եք ուզում՝ վաղը»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42