ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է պարոն Ավակովին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ գրասենյակի հետ Հայաստանի խորհրդարանի աշխատանքը կլինի էլ ավելի արդյունավետ:
Խորհրդարանի ղեկավարը, բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, նշել է, որ Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ի սկզբանե ձևավորվել է սերտ համագործակցության ավանդույթ, ինչի արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:
Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափով Ազգային ժողովն ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Թեև ԵԱՀԿ գրասենյակի մանդատը չի ներառում հակամարտության հետ կապված հարցերում որևէ մասնակցություն, այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ Դուք, ապրելով Հայաստանում, տեսնում եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստանի իշխանությունների համար կարևորագույն խնդիր է, և Հայաստանն ամեն ինչ անում է՝ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ համաձայնեցված ձևաչափով խաղաղ լուծելու համար»:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում ծրագրերի իրականացումը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի և երևանյան գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:
Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ԵԱՀԿ երևանյան գրասենյակին խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար և պատրաստակամություն հայտնել համատեղ գաղափարներ ու ծրագրեր իրականացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի ընդունմանն ու այդ գործընթացներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացներին՝ ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ անելիքները շատ են, պետք է մշակվեն և ընդունվեն մոտ երեք հարյուր օրենքներ:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02