Slaq.am.- Նազիկ Արմենակյանը վերջին տասնամյակն անց է կացրել մահվան դեմ հուսահատ մրցավազքում: Նա զբաղված է եղել Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրածների փնտրելով:
Ստորև ներկայացնում ենք Հայոց ցեղասպանությունը վերապրածները ֆոտոշարքի 2-րդ մասը:

Մովսես Դերմիշյան. Ծնվել է 1908 թվականին, Հալեպի վիլայեթի Մուսա Դաղի Հաջի -Հաբաբլի գյուղում: Նկարում կնոջ` Սառա Դերմիշյանի հետ է (լուսանկարը` 2008թ.):
«Մուսա Դաղը բաղկացած էր 6 հայկական գյուղերից: Այնտեղ միևնույն կրոնի մարդիկ էին ապրում: Նրանց մեջ այլ կրոնների մարդիկ չկային:
Այդ 6 գյուղերը որոշեցին, որ ավելի լավ է սարը բարձրանան ու իրենք իրենց պաշտպանեն, այլ ոչ թե մեռնեն փողոցներում»:

Գաբրիել Գաբրիելյան. Ծնվել է 1914 թվականին, Վանի Վիլայեթի Աննավան գյուղում:
«1915 թվականին գաղթել ենք Բաղդադ, իսկ 1926-ին` Հայաստան: 50 տարի որպես պատմության ուսուցիչ եմ աշխատել: Երգեր և բանաստեղծություններ եմ գրում»:

Ավագ Հարությունյան. Ծնվել է 1911 թվականին, Բիթլիսի վիլայեթի Կեղիս գյուղում (լուսանկարը` 2008թ.):
«Ցեղասպանությունը մեզ ամեն ինչից զրկեց: Նրանք, ովքեր ողջ մնացին, կարողացան միայն իրենց կյանքը պահպանել: Թուրք զինվորները սպանում էին բոլորին:
Մինչ զանգվածային սպանություններ սկսելը գյուղի տղամարդկանց ձերբակալել ու տարել էին թուրքական բանակ. հայրս նրանց հետ էր: Մայրս միայնակ է անցել տեղահանության ճանապարհը` իր հետ տանելով ինձ, քրոջս և երկու կենդանիների»:

Տիգրան Ֆարաջյան. Ծնվել է 1907 թվականին, Ադանայի վիլայեթի Սիս քաղաքում (լուսանկարը` 2008թ.):
«Թուրքիան ստիպեց, որպեսզի Կիլիկիայի բոլոր հայերը գաղթեն Մեսոպոտամիա: Արաբներն առևանգեցին քրոջս, իսկ խորթ մայրս ճանապարհին լքեց կրտսեր եղբորս: Նրանք ստիպեցին ինձ աղջկա զգեստներ հագնել: Կիսաշրջազգեստիս տակ ոսկու կտորներ էին կարել:
Ես մանկատանը հայտնվեցի` սկզբում Հալեպում, իսկ հետո` Երուսաղեմում: 1924 թվականին ժամանեցի Հայաստան»:

Հռիփսիմե Հաջի-Սարգսյան. Ծնվել է 1911 թվականին, Քութահյա վիլայեթի Թավշանլի գյուղում (լուսանկարը` 2008թ.):
«Ես փոքր էի, բայց հիշում եմ, թե ինչպես թուրքերը եկան և սպանեցին պապիկիս, ով դռան մոտ նստած էր: Տատիկս մոտեցավ պապիկիս, իսկ նրանք նրան էլ սպանեցին: Վայրկյանների ընթացքում տան առջև երկու դի հայտնվեց` կողք կողքի»:
Ֆոտոշարքի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Թարգմանությունը` Շող Փահլևանյանի
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22