Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում։ Նշենք, որ Gasteig-ում է գտնվում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահը, այստեղ են տեղակայված Ռիխարդ Շտրաուսի անվան կոնսերվատորիան, ինչպես նաև՝ քաղաքային գրադարանը։
Ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճը (ընդգրկում է 2400 հանդիսատես) մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և մաեստրո Սմբատյանին։ Համերգային ծրագրում հնչեցին Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը, Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը։ Որպես մենակատարներ հանդես եկան դաշնակահար Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։
Նշենք, որ Մյունխենը դասական երաժշտության ավանդույթներ ունեցող քաղաք է։ Այստեղ գործում է 7-ից ավելի պրոֆեսիոնալ նվագախումբ, այդ թվում՝ Բավարիայի պետական նվագախումբը, որը հիմնադրվել է դեռևս 16-րդ դարում։ Այնպես որ՝ գերմանական այս քաղաքում իրավամբ գնահատում են դասական երաժշտությունը, և այդ գնահատանքը ծափահարությունների ու բիսերի տեսքով իր դրսևորումն ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթի ընթացքում։
Դաշնակահար Ինգոլֆ Վանդերը նկատեց, որ մեծ հաճույքով է համագործակցում Մալթայի ֆիլհարմոնիկի և դիրիժոր Սմբատյանի հետ՝ նրանցից ստանալով հզոր էներգիա։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական շրջագայությունները Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մեկնարկել են մայիսի 19-ին Վալետայից, այսօր նվագախումբը բեմ կբարձրանա գերմանական Շտուտգարտ քաղաքում։
10:35
10:35
10:35
10:35
10:14
09:53
09:38
09:27
09:13
09:02
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02