Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան տասնյակ երեխաներ՝ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում:
Առաջին հերթափոխով հունիսի 20-ից մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հերթական այցի շրջանակում ճամբարականների առօրյայի կազմակերպմանն ու պայմաններին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Պատասխանատուները վստահեցրել են, որ հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների սննդակարգին, օրակարգային ծրագրերին և արվում է հնարավորը՝ մանուկների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: Ճամբար այցելած Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները զրուցել են նաև երեխաների հետ և հավաստիացել, որ նրանց հանգիստը կազմակերպվում է հավուր պատշաճի:
Նշենք, որ ամառային ճամբարների աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 16-ը: Այդ ընթացքում ճամբարային հանգստի կմեկնի ավելի քան 1200 երեխա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22