Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը մասնակցել է ռեփեր Բաստայի վարած Gazlive հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավարը նրան տվել Է 5 հարց, որոնք օգտատերերը որոնողական համակարգում ամենաշատն են փնտրում Կիրկորովի անունով:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, առաջին հարցը վերաբերել է երգչի հայկական արմատներին:
«Ինչո՞ւ Կիրկորովը չի խոստովանում, որ հայ է» հարցադրմանը երգիչը պատասխանել է, որ երաժշտության մեջ արտիստի ազգային պատկանելիությունը նշանակություն չունի:
«Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ: Միևնույն ժամանակ, բոլորն ուզում են, որ ես իրենց ազգին պատկանեմ: Օրինակ՝ ներկայում ես մոլդովացի եմ, քանի որ աշխատում եմ մոլդովացի կատարողների հետ: Նախկինում ես եղել եմ ուկրաինացի, բելառուս, երբ աշխատել եմ այդ երկրներից եկած արտիստների հետ: Ես «international» եմ, ու իմ ազգային պատկանելիությունը նշանակություն չունի»,- պատասխանել է Կիրկորովը:
Հետաքրքրական է, որ ավելի վաղ երգիչը մեկնաբանել էր «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի՝ «Սոպրանոների հայկական կլանի» մասին ինստագրամյան լուսանկարը, որում պատկերված են Կանդելակին, Կիրկորովը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հումորային դերասան Միխայիլ Գալուստյանը:
«Որովհետև մենք կովկասցի ենք»,-լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել Կիրկորովը, ինչն էլ համացանցի օգտատերերի շրջանում թեժ քննարկումների առիթ է դարձել:
Շատերը պնդել են, որ Կիրկորովին պետք է հեռացնել լուսանկարից, քանի որ նա «հայ չէ»:
«Այդ երբվանի՞ց է նա խոստովանում, որ իր երակներով հայկական արյուն է հոսում: Միգուցե Փաշինյանի հաղթանակից հետո՞»,- գրել է օգտատերերից մեկը:
Կիրկորովի ծագման մասին խոսակցությունները միշտ էլ թեժ քննարկումների առիթ են եղել: Նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, արմատներով Արևմտյան Հայաստանից է: Հայոց ցեղասպանության ժամանակ նրա նախնիները Բուլղարիա են գաղթել ու Գրիգորյան ազգանունը փոխել Կիրկորովի:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03