Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները տարվում են, թե ովքեր են ներգրավված այդ խմբում, չեմ կարող ասել, չգիտեմ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Երեկ չհասցրի խոսել Դանիել Իոաննիսյանի հետ, ով զբաղվում է այս հարցով, այսօր պետք է խոսենք: Խոսել ենք վարչապետի հետ, ես ներկայացրել եմ մեր նախնական մոտեցումները: Դրանք նորություն չեն: Երբ կլինի մեր հանդիպումը համապատասխան խմբի հետ, կարող ենք առարկայական քննարկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենք ուզում են, որ ռեյտինգային ընտրական համակարգը հանվի, ընտրողների ցուցակները մաքրվեն, ընտրողների իդենտիֆիկացիայի համակարգ ներդրվի:
«Մենք պետք է անդրադառնանք քրեական օրենսգրքին՝ խստացնելով պատիժները, անդրադառնանք կուսակցությունների մասին օրենքին, որ ֆինանսավորումը չլինի ստվերային, փոքր ու միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը, գործարարները պետք է կարողանան բանկային փոխանցմամբ աջակցել այն կուսակցությանը, որին ցանկանում են աջակցել»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ սա կհանգեցնի քաղաքական համակարգի առողջացման, կիմանանք, թե ուր ուժերը որ խմբերի շահեր են ներկայացնում:
«Մենք պետք է ունենանք այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենալ ակտիվ կամ պասիվ մասնակցություն ունենալ ընտրություններին»,- հավելեց նա:
Հարցին՝ աշնանը հնարավո՞ր է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպիսի՞ իրավական ճանապարհ կա դրանք անցկացնելու համար, երբ ՀՀԿ-ն կարծես դեմ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով մենք պետք է հասնենք համաձայնության, որ ունենանք մեխանիզմ՝ խորհրդարանը ցրելու: Մենք պետք է ունենանք հնարավորություն ընտրական օրենսգիրքը ընդունելու, որի համար մեզ պետք է 63 ձայն: Մեզ պետք է լայն կոնսոլիդացիա, կոնսենսուս՝ այս խնդիրների լուծման շուրջ: ՀՀԿ-ն ասում է, որ օրակարգում չունի նման հարց, որովհետև դեռևս չկան կոնսուլտացիաներ: Երբ կլինեն կոնսուլտացիաներ, գանք համաձայնության, այո, աշնանը կարող ենք անցկացնել»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55