Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դպրոցների շրջանավարտներին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ուղերձում ասվում է. «Սիրելիներս,
Այսօր դպրոցական զանգը ձեզ համար վերջին անգամ է հնչելու: Սակայն չեմ ուզում ասել, թե դուք ձեր վերջին դասն եք անցկացնում, որովհետև դեռ շատ դասեր ունեք առնելու, և ինչու չէ, նաև ձեզնից են շատ դասեր վերցնելու: Այնպես որ, դուք նոր ճանապարհի մեկնարկին եք:
Վստահ եմ, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համապատկերում համոզվեցիք, թե ինչպիսի կարող ուժ է երիտասարդությունը, ինչպիսի խելահեղ հասակ է պատանեկությունը և ինչի կարող եք հասնել դուք ինքներդ, եթե միասնական լինեք ու հավատաք ձեր ուժերին:
Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը:
Ձեր ընտանիքներում, դպրոցներում, որոնք դարձել են ձեր երկրորդ տունը, հենց ձեր մեջ են տեսնում վաղվա օրը, հենց վաղվա օրն են տեսնում ձեր մեջ: Ուստի գնահատեք այն ջանքերը, որ գործադրում են ձեր ծնողները և ուսուցիչները:
Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած առաջին դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն: Դարձեք այդ երազանքի մի մասնիկը:
Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ապրել ուժեղ պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի: Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան:
Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություն, լավատեսություն և ամենայն բարիք ձեզ»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47