Կառավարության ձախողումների համար պատասխանատվություն կրում ենք բոլորս: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է կառավարության ձախողման համար պատասխանատու լինելու, արդյոք գործադիր մարմնի մաս կազմող ուժերը չե՞ն ուզում ստորագրել պատասխանատվությունը կիսելու մասին հուշագիր, Էդմոն Մարուքյանն այսպես ասաց. «ԱԺ կանոնակարգ օրենքով խմբակցությունների պաշտոնական դիրքավորումները կարող են փոփոխվել, եթե լինի հուշագիր: Եթե 3 խմբակցությունների միջև ստորագրվի հուշագիր, նրանք կկոչվեն կառավարող, անկախ մեծաքանակ լինելու հանգամանքից: Այն ուժը կամ ուժերը, որոնք չեն ստորագրի, կլինեն ընդդիմություն: Ես չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որ կլինի նման հուշագիր: Վարչապետն ասել է, որ համերաշխ ենք բոլորի հետ, համերաշխության կառավարություն է, բոլորը հրավիրվում են աշխատելու:
Հրավիրվել են 3 խմբակցություններ, որոնք ներկայացրել են նախարարների իրենց թեկնածուին»:
Պատգամավորն ասաց, որ նախարարները պրոֆեսիոնալներ են և չեն ձախողի:
«Բոլորս պատասխանատու ենք նախ մեր ներկայացրած թեկնածուների համար, երկրորդը՝ կառավարության գործունեության համար: Կհորդորեի ոչ թե սպասել, որ կառավարությունը ձախողվի, որ տեսնենք, թե ով է պատասխանատու, այլ աջակցենք, որ չձախողվի: Նախ ձախողում չի էլ լինելու, հետո էլ եթե անգամ ձախողվի, դա կլինի ՀՀ ձախողում: Եթե մեկը սպասում է, որ կառավարությունը ձախողվի ինչ-որ մարդիկ ուրախանան, դա կլինի Հայաստանի ձախողումը»,- նշեց Մարուքյանը:
Ըստ նրա՝ եթե ստորագրվի հուշագիր, այդ պարագայում պատասխանատվության բեռն ավելի կմեծանա: Բայց թե ինչ կլինի հուշագրում, նա դժվարացավ ասել:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02