Խմբակցության ղեկավարի պաշտոնը պատիվ ու ստատուս չէ, դա բեռ է, որոշում կկայացնենք կոնսենսուսով. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով մամուլում հրապարակված տեղեկությունների մասին, որ խմբակցությունը համաձայնության չի գալիս ֆրակցիայի ղեկավարի թեկնածության շուրջ:
«Խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել, որովհետև Արամ Զ. Սարգսյանը հայտնի հանգամանքների բերումով չի կարողանում մասնակցել մեր նիստերին: Հուսով եմ, որ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել և որոշում կայացնել: Դաշինքի բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հիմնականում անգամ երկար քննարկումներից հետո ունեցել ենք կոնսենսուս և խնդիր չի եղել: Կարծում եմ, որ այս հարցով էլ կունենանք կոնսենսուս: Խմբակցության ղեկավարի պաշտոնը պատիվ ու ստատուս չէ, դա բեռ է, աշխատանք է, սպասվող մարտահրավերների համար կարևոր հանգամանք է:
Դրա համար քննարկումներ կունենանք, որոշում կկայացնենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ ժամանակին իր ու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն էր առաջադրվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, բայց քննարկումներից հետո որոշվեց Փաշինյանին տալ ղեկավարությունը: Մարուքյանը նշեց, որ հիմա էլ իր թեկնածությունը քննարկվում է, կան նաև այլ թեկնածություններ:
Հարցին՝ չունե՞ք հստակ չափորոշիչներ, թե ով պետք է լինի ղեկավար, նա պատասխանեց. «Դա փոքր հարց է, դրա վերաբերյալ ինչ համաձայնության պետք է գանք»:
Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց, որ ինքը նորմալ է վերաբերում նաև Լենա Նազարյանի թեկնածությանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02