Հրաժարականի դիմում ներկայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց այն դեռ չի հաստատվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լոռու մարզպետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Նալբանդյանը, որը 2011 թ. հուլիսի 28-ից զբաղեցնում է այս պաշտոնը: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր նոր կառավարություն պետք է իր թիմով ամբողջ կառավարման պատասխանատվությունը կրի:
- Լրատվամիջոցներում երեկվանից տեղեկություններ են տարածվում, որ մի շարք մարզպետներ հրաժարական են ներկայացրել, այդ թվում՝ Լոռու մարզպետը: Հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը, պարո՛ն Նալբանդյան:
- Այո, հրաժարականի դիմում ներկայացրել եմ վարչապետին, բայց դեռ չի հաստատվել:
- Ինչո՞ւ ի վերջո որոշեցիք հրաժարական տալ:
- Գտնում եմ, որ յուրաքանչյուր նոր կառավարություն պետք է իր թիմով ամբողջ կառավարման պատասխանատվությունը կրի:
- Ի՞նչ վիճակում եք Լոռու մարզը փոխանցում հաջորդ մարզպետին:
- Սա այն դեպքը չի, որ մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Բնականաբար, շատ լավ վիճակում ենք մարզը փոխանցելու հաջորդ մարզպետին: Ես համոզված եմ, որ նա շատ նորմալ պայմաններում կարող է իր աշխատանքն սկսել:
- Ձեր պաշտոնավարման ընթացքում եղել են խնդիրներ, որոնք այդպես էլ չկարողացաք լուծել, և արդյո՞ք նոր մարզպետը կարող է դրանք լուծել:
- Մարզպետի և մարզպետարանի գործառույթները մենք յուրաքանչյուր տարի կատարել ենք 100 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է մնացած ոլորտային խնդիրներին, այդ թվում նաև սոցիալական վիճակին, պետք է ասեմ, որ ինչպես հանրապետության բոլոր մարզերում, այնպես էլ Լոռու մարզում, իհարկե, խնդիրներ կան և կլինեն:
- Լոռու մարզում Ձեր պաշտոնավարման տարիներին քրեական դեպքերը շատ էին...
- Հարցը ուղղեք ավելի ճիշտ հասցեատերերին, ուժային կառույցներին: Իմ գործառույթների մեջ նման խնդիր չի եղել:
- Նոր մարզպետի հետ համագործակցության պատրա՞ստ եք՝ խորհուրդներով կամ այլ ձևով:
- Իհարկե, ես ինքս լոռեցի եմ, ես որևէ գնալու տեղ չունեմ, և ապրելով նույն մարզում՝ պատրաստ եմ ամեն ինչով աջակցել, օգնել, օժանդակել:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55