Սահմանադրական դատարանը երբեք չի համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է համագործակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Սահմանադարական դատարանը իրականացնում է իր գործառույթները», - ասաց նա։
Հարցին՝ իր հեղինակած Սահմանադրության արդյունքում չէ՞ր, որ ապրիլին Հայաստանը նման իրավիճակում հայտնվեց, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և հայաստանյան, և միջազգայհին հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում ևս դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»։
Դիտարկմանը, թե փորձը ցույց տվեց, որ այն Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրություն էր, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ինչում դուք սխալվեցիք և իրադարձությունները ցույց տվեցին»։
Հրայր Թովմասյանը լրագրողներին հորդորեց իրեն հարցրեր չտալ, որոնք իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ են պարունակում։
«Որովհետև ես դրանց չեմ կարող պատասխանել ու վատ եմ զգում, որ չեմ կարող դրանց պատասխանել», - ասաց նա։
Հարցին՝ հրաժարական կտա, նա պատասխանեց կարճ. «Ոչ»։
Մյուս հարցին՝ Վահե Գրիգորյանին տեսնո՞ւմ է իր դատարանի կազմում, նա ասաց, որ յուրաքանչյուրին է տեսնում։
«Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 3/5-րդի աջակցությունը, ես, որպես Սահմանադրական դատարանի նախագաահ, ունեմ զրո ազդեցություն՝ որոշելու, թե ով պետք է լինի ՍԴ դատավոր», - նշեց նա։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02