Նիկոլ Փաշինյանի կառավարության փառաբանմամբ զբաղվող լրատվականները զուգահեռաբար զբաղվում են նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա թիմին վարկաբեկելու խիստ «անաչառ» առաքելությամբ, քանզի գործողները լավ հասկանում են, որ փոխարինելու են եկել վերջին տարիներին աննախադեպ տնտեսական աճ արձանագրած կառավարությանը և քաջ գիտակցելով , որ առաջիկայում չեն կարողանալու ապահովել Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած տնտեսական հաջողությունները՝ ամեն գնով փորձում են վարկաբեկել նախորդ կառավարությանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարության փիառշիկները նաև քաջ գիտակցում են , որ երբ անցնի պոպուլիզմի և էյֆորիայի այս ալիքը՝ հասարակությունը գործող կառավարությունից պահանջելու է հստակ արդյունքներ և գործող կառավարության ռեզուլտատները համեմատելու են նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած հաջողությունների հետ, և հենց այստեղ է, որ խնդիր է դրված օր առաջ վարկաբեկելու նախորդին , որպեսզի վաղը այդ նախորդի հաջողությունների ֆոնին ներկաները խայտառակ չլինեն:
Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը ևս շատ բարձր է հասարակության մեջ և մեր քաղաքացիների մեծ մասը նրա հետ հույսեր էր կապում , իսկ Կարապետյանն էլ առանց ավելորդ պոպուլիզմի և դեմագոգիայի՝ վճռական աշխատանքի արդյունքում արձանագրեց արտահանումների և ներկրումների աճ , պայքարեց կոռուպցիոն ռիսկերի դեմ, և ոչ միայն նախորդ տարին փակեց աննախադեպ տնտեսական աճով , այլ՝ գործող տարին ևս սկսեց 10 տոկոսանոց աճով և կառավարությունը, փաստացի, երկնիշ տնտեսական աճով փոխանցեց Նիկոլ Փաշինյանին:
Գործող կառավարությունը որքան էլ փորձի վարկաբեկել կամ փնովել իր նախորդին՝ ժողովուրդն այլևս իրենից է պահանջելու բարեկեցիկ կյանք և արդարություն, այնպես որ հարկավոր է հանգիստ թողնել նախորդներին և փորձել սեփական խոստումներն ի կատար ածել:
Ի դեպ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունը կոռուպցիոն սկանդալների մեջ քաշելու հիմնական նպատակը ևս Կարեն Կարապետյանի կառավարությանը վարկաբեկելն է, բայց փաստ է այն, որ Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում նույն ՊԵԿ-ի աշխատակիցները բողոքում էին , որ իրենց թույլ չեն տալիս փող աշխատել, ավելացան բյուջեի մուտքներն ու հավաքագրումները, և որ ամենակարևորն է՝ ՊԵԿ-ը դարձավ վերքաղաքական կառույց և սկսեց հավասար աչքով վերավերվել իշխող Հանրապետականի մաս կազմող գործարարների բիզնեսներին:
Պղտոր ջրում ձուկ որսացողները հայտնվելու են ծիծաղելի վիճակում, երբ ջուրը պարզվի:
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
12:47
12:31
12:06
11:55
11:44
11:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02