Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում և նշել, որ դա վկայում է ոչ միայն ֆրանկոֆոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ առկա մեծ վստահության մասին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Վարչապետն առանձնակի շեշտել է գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի անցկացման կարևորությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի Հայաստանում տնտեսական ակտիվության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկրում առկա են ֆրանսերենի ուսուցման լավ ավանդույթներ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի այդ լեզվի ուսուցմանը հայ ժողովրդի շրջանում:
Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև տեղի ունեցած իշխանափոխության ընտրված ձևի և բովանդակության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները եղել են ֆրանկոֆոն պետությունների ուշադրության կենտրոնում և նշել, որ դրանց արդյունքում Հայաստանը դարձել է օրինակելի պետություն:
«Տիկին գլխավոր քարտուղարը խնդրել է փոխանցել, որ ինքը վստահում է Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման հարցում: Վստահ ենք, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով»,- ասել է Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44