Մայիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ, որոնց մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիսություններն սկսվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հիշատակի ոգեկոչման արարողությամբ:
Պարեկապահակետային գնդի ոստիկան, ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը զոհվեց մայիսի 3-ին` հանցագործին վնասազերծելիս:
Արա Շախգուլյանի անունն այսօր վիմագրվեց Կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին: Արարողությանը մասնակցում էին ոստիկանության կրթահամալիրի սպայակազմը, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր: Պատվո համազարկից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:
Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ: Ոստիկանության պետն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:
Արարողության առաջին մասն ամփոփվեց Կրթահամալիրի սաների շարային երթով:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ուսումնական հաստատության տարածքում:
Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին:
Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին:
Հանդիսավոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47