Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարեւոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
«Այն՝ ինչի մասին գրում եմ, ամիսներ առաջ կթվար, որ գժվել եմ ու երկարատեւ հանգիստի կարիք ունեմ։ Անկեղծությունս ենթադրում է, որ ընդգծեմ ներքոգրյալը.
Վարչապետ Փաշինյանի կողմից Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումից հետո լուրջ կասկածներ եմ ունեցել ու կարծում էի, որ խնդիրներ ենք ունենալու։ Ոստիկանապետ Օսիպյանի մասով ավելի հանգիստ էի, քանի որ տարիներ շարունակ իմ աչքի առաջ է իր գործունեությունն իրականացրել, ու անկախ իր հետ ունեցած բազմաթիվ կռիվներից, մենք ունեցել ենք փոխադարձ մարդկային հարգանք։ ԱԱԾ տնօրեն Վանեցյանին չեմ ճանաչել նախկինում ու մամուլում հրապարակված, ականջիս հասած տարբեր տեղեկություններով անհանգիստ էի։ Անկեղծությունը ենթադրում էր, որ էս մասին ասեի նաեւ իրեն ու արել եմ դա։
Հիմա այն ինչ գրում եմ, գրում եմ ամենայն պատասխանատվությամբ. հիմա, առավել եւս երբեք, մի բանում վստահ եմ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարեւոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները։ Տեղեկացնում եմ, որ հանդիպել եմ Վալերի Օսիպյանի ու Արթուր Վանեցյանի հետ, բավականին լուրջ ու կարեւոր քննարկումներ ենք ունեցել։ Բայց մինչ հանդիպելը իմ բոլոր խողովակներով ուսումնասիրել եմ նրանց կողմից վերջերս իրականացված բոլոր օպերացիաները, որոնց մի մասը հանրային են ու շատերի համար՝ տեսանելի, ասում եմ՝ ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ու Ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որպեսզի Հայաստանում կոռուպցիա կոչվածը, ապօրինություններն ու կամայականությունները հիմնովին արմատախիլ արվեն։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ այս անելու ենք անընդհատյա ռեժիմով, ամբողջությամբ աջակցելու ենք վարչապետ Փաշինյանին ու թիմին, որպեսզի իրականցվի մեր բոլորի երազանքը։ Մի ավելորդ անգամ հիշեցնեմ, որ ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու, ոչինչ ինձ հետ չի պահելու որպեսզի կերտենք աշխարհի ամենաօրինակելի, զարգացած ու ուժեղ պետություններից մեկը։
Ոչ թե ակնկալում եմ ձեր վստահությունը, այլ՝ աջակցությունը, որ միասին իրականացնենք մեր երազանքները»,- նշել է Սանասարյանը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02