Փանիկում ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց Պատմության թանգարանը:
Մայիսի 27-ին Շիրակի մարզի Փանիկ համայնքում բացվեց համայնքի պատմության թանգարանը, որն այսուհետ կկրի Պետրոս Նահապետյանի անունը, ում շնորհիվ գյուղում 1967 թվականին առաջին անգամ բացվեց թանգարանը: Այն եզակի է հանրապետությունում՝ իր ցուցադրության մեջ ներառելով գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են այս տարածքում՝ բոքոն, փառնիկ, թափթափա, գարոհաց, քարտիկա, ծակուլիկ և այլն: Նույնիսկ տարիներ առաջ, երբ առաջին անգամ թանգարանը բացվեց պատմաբան, մանկավարժ Պետրոս Նահապետյանի շնորհիվ, նախկին ԽՍՀՄ տարածքում այն իր բնույթով եզակի էր:
«Խորհրդային Միության մեջ Փանիկի թանգարանը միակն է եղել, որ ունեցել է նմանուղղվածություն, մինչ այս 1955 թվականին նմանատիպ թանգարան աշխարհում եղել էԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում, իսկ արդեն 1967 թվականին Փանիկումբացվեց նման թանգարան, որը գործեց մինչև 1988 թվականը, որից հետո ցուցանմուշներըտեղափոխվեցին նախկին դպրոցի շենք, սակայն վթարային կառույցում թանգարանը չգործեց»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատմաբան Գաբրիել Նահապետյանը, ում համար թանգարանը վերաբացելը կրկնակի պատիվ է՝ պապի գործի շարունակություն:
Թանգարանի ցուցանմուշների թիվն արդեն ավելացել է ոչ միայն փանիկցիների նվիրատվությունների, այլ նաև ուրիշ թանգարանների շնորհիվ, սակայն սա էլ դեռ վերջը չէ՝ երիտասարդ պատմաբանը վստահեցնում է՝ արվելու է ամեն ինչ, որպեսզի այս թանգարանը դառնա Փանիկի այցեքարտը:
Թանգարանի վերաբացումն հնարավոր դարձավ միայն 1 տարի առաջ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հատկացված տարածքի շնորհիվ, Գասրատյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ:
10:43
10:22
10:07
09:41
09:32
09:19
09:02
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53