Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:
Բարի գալուստ մաղթելով հյուրին Հայաստանում, որին երկու օր առաջ հանդիպել էր Թբիլիսիում տոնակատարությունների ժամանակ, նախագահը նշել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի օրերին այս այցը խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բնույթը և երկուստեք որդեգրած սերտ համագործակցության քաղաքականության շարունակականությունը։
Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախագահին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները եւ բարեմաղթանքները, որը պետական այցով հոկտեմբերին ժամանելու է Հայաստան, բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահի հավասարակշռող դերը այդ գործում:
Նա հավաստիացրել է, որ արդի միջազգային բարդ իրադրության պայմաններում Ֆրանսիան մշտապես գտնվում եւ գտնվելու է Հայաստանի կողքին:
Գոհունակություն հայտնելով բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցության կապակցությամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են աշնանը Երեւանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպական ընթացքին, մասնավորապես՝ դրա շրջանակներում տնտեսական ֆորում կազմակերպելու կարևորությանը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանի կամրջող դերը ԵՄ և ԵԱՏՄ միջև, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:
Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02