Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նախարարին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:
Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ոչ միայն մշակույթի հովանավորն է եղել, այլև ստեղծողը: Վեհափառ Հայրապետը նշել է, որ այս իմաստով Եկեղեցին այսօր էլ շարունակում է իր առաքելությունն իրականացնել այդ ոլորտում` հատկապես տեղեկացնելով պատանիների և երիտասարդների գեղագիտական դաստիարակության մասին Մայր Աթոռի հովանու ներքո գործող 10 հայորդյաց տներում:
Անդրադառնալով անկախության տարիներին նախարարության և Մայր Աթոռի միջև ձևավորված սերտ համագործակցությանը տարբեր ծրագրերի շրջանակներում, ի մասնավորի պատմական սրբավայրերի և հուշարձանների պահպանության գործում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է, որ գրանցված ձեռքբերումներն այսօր ծառայում են ընդհանուր բարիքին:
Իր հերթին Մշակույթի նախարարը ևս խոսել է հայկական մշակույթի պահպանման գործում Հայ Եկեղեցու դերակատարության մասին` կարևոր նկատելով Մայր Աթոռի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում:
Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նախարարի պաշտոնավարության ժամանակ ևս գործակցության բարի արդյունքներ կարձանագրվեն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47