«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:
Մեր տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առևտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաև առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երևան սիթիում» առևտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչև 50 միլիոն շրջանառության հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի:
Այս սուպերմարկետի գանձապահներն «Ալեքս հոլդինգից» առանձին ՀԴՄ-ներով են աշխատել, իսկ նրանց վերահսկելու համար սեփականատերը համակարգչային հատուկ ծրագիր էր պատվիրել, որ դրա միջոցով վերահսկել է բոլոր Ա/Ձ-ների ֆինանսական հոսքերը:
Այսպիսով, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, երևի թե հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, բավականին «հնարամիտ» մեթոդ է կիրառել հարկերից խուսափելու համար, ինչը տնտեսական լուրջ հանցագործություն է: Հոլդինգում առանձին Ա/Ձ-ների ու դրանց ՀԴՄ-ների գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասը, ըստ մեր տեղեկությունների, հասնում է մի քանի տասնյակ միլիոնների՝ դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
09:37 18.06.25
09:44 18.06.25
09:34 18.06.25
13:43 18.06.25
12:21 18.06.25
09:54 18.06.25
12:36 18.06.25
13:14 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03