Նախորդ տարիների ընթացքում ավելացված արժեքի վերադարձի համար նախատեսված գումարները նվազել են: Դրանք ծածկվել են ընթացիկ եկամուտներից: Այս մասին 2017թ.-ի բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Վերջինս նկատեց, որ համադրելիության խնդիր կա, որովհետև ծախս-եկամուտում սա չի արտացոլվում:
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ սա ժամանակավոր խնդիր է, մյուս տարի համադրելիության խնդիր չի լինի: «2016թ.-ի եկամուտները 50 միլիարդով պետք է նվազեցնել ու համեմատել նախորդ տարվա հետ: Բայց սա, ինչպես ասացի, ժամանակավոր երևույթ է, 2018թ.-ի հաշվետվության մեջ կլինի այս գործոնը, բայց 2019թ.-ին էլ չենք ունենա: Կներմուծվի հարկերի միասնական հաշիվ, որից հետո եկամուտ կճանաչվի միայն հաշվետվությամբ հիմնավորված մասը»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ 2017թ.-ի բյուջեով նախատեսված էր 3 տոկոս աճ, բայց գրանցվել է 7 տոկոս: «1 տոկոս աճը որքա՞ն լրացուցիչ գումարներ է բերում բյուջե: Իմ հաշվարկներով մոտ 50 միլիարդ լրացուցիչ փող պետք է գար բյուջե: Որոշ ճյուղեր կան, հասկանալի է, հարկունակ չեն, թող լինի 48 միլիարդ: Բայց ո՞ւր են գնացել այդ գումարները»,- հետաքրքրվեց Միքայել Մելքումյանը:
Ֆինանսներ նախարարն ասաց, որ ճյուղային կառուցվածքը թույլ է տալիս դատողություն անել, ըստ որի հարկերի աճը պարզ թվաբանությամբ չի կարող տեղի ունենալ: «Եթե հարցը նրանում է, արդյոք վարչարարությունը բավարար չափով է եղել, արտացոլվել է բյուջեում, թե ոչ, ապա այո, ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքման աստիճանը աճել է»,- շեշտեց Ջանջուղազյանը:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03