Բնակչության տնօրինվող եկամուտն աճել է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին:
Ջանջուղազյանը նշեց, որ աճել է սպառումը, ինչը նշանակում է, որ բնակչության տնօրինվող եկամուտն աճել է:
Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ իսկ աղքատությունը կկրճատվի՞:
«ԱՎԾ պետի հետ էի խորհրդակցում, պարզվեց, որ 2017թ.-ի աղքատության իրական պատկերը կունենանք 2018թ.-ին: Սոցիալական էֆեկտի ու վարվող քաղաքականության արդյունավետությունը չենք կարող համեմատել: Ես ուզում եմ իմանալ՝ տնտեսական քաղաքականությունը մեր քաղաքացու վիճակի վրա ազդե՞լ է, կարո՞ղ է ազդել աղքատության կրճատման վրա»,- հարցրեց պատգամավորը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կարող է խոսել միայն 2016 և 2015թթ.-ի մասին: Նա ասաց, որ 2016թ.-ին աղքատության մակարդակը 2015թ.-ի համեմատ 0,4 տոկոսով նվազել է:
«Վարվող քաղաքականության և աղքատության ցուցանիշի կապը դեռևս լիարժեք բացահայտված չէ: Այստեղ լուրջ խնդիր կա: Մեթոդաբանությունը, որով աղքատությունը գնահատվում է և քաղաքականության միջոցառումները իրար հետ չեն լծորդվում, դրանց կապը բացահայտված չէ: Այն մոդելները, որոնցով իրականացվում է տնտեսությունը, անուղղակի են ազդում աղքատության ցուցանիշի վրա: Կհաջողվի՞ մեզ գտնել ուղիղ ազդող միջոցներ, լծակներ, որոնցով կկարողանանք կրճատել աղքատությունը, ժամանակը ցույց կտա: Զարգացումները բերելու են նրան, որ աղքատությունը կրճատվելու է ինքնըստինքյան»,- շեշտեց Ատոմ Ջանջուղազյանը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ 7,5 տոկոս տնտեսական աճ կա, քաղաքացու տնօրինվող եկամուտներն աճել են, միջին աշխատավարձը բարձրացել է, բայց պարզ չէ՝ սա ազդեցություն կունենա՞ աղքատության կրճատման վրա, թե ոչ:
«Գոնե կանխատեսումներ մենք պետք է ունենանք: Ժամանակն է, որ քաղաքական ազդակների կշիռը գնահատելու հնարավորություններ ունենանք»,- նշեց պատգամավորը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47