Այսօր խորհրդարանում տեղի ունեցած ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավորների հետ հանդիպում ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
«Դատավորների ընդհանուր ժողովը որպես ՍԴ դատավորի թեկնածու, առավելագույն ձայներով ընտրել է ինձ և իմ թեկնածությունը ներկայացրել Ազգային ժողովին», - խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ե. Դանիելյանը։
Նա տեղեկացրեց, որ քանի որ դատավորները այդքան էլ հայտնի չեն, խնդրել է ԱԺ նախագահին, որպեսզի հնարավորություն ընձեռվի իրեն հանդիպում ունենալ խմբակցություններում։
Ելիզավետա Դանիելյանը որպես ՍԴ անդամի թեկնածու փոխարինելու է ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին. Նա անցնում է կենսաթոշակային տարիքի։ Այդ պատճառով էլ ՍԴ նախագահը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու համար։
Մեր դիտարկմանը, թե Դատավորների ընդհանուր ժողովը ոչ թափանցիկ, հանրության համար փակ պայմաններում է ընտրել իրեն և առաջադրել որպես ՍԴ անդամի թեկնածու, Ելիզավետա Դանիելյանը արձագանքեց. «Դա ընդհանուր ժողովն է որոշել։ Ի՞նչ է նշանակում ոչ թափանցիկ։ Դատավորների ընդհանուր ժողովին կարող են մասնակցել դատավորները, մասնակցել են և ընտրել թեկնածուին»։
Նշենք, որ Հայաստանի նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը չընտրվեց ԱԺ-ի կողմից՝ իրավաբանական հանրությունը քննադատեց այդ թեկնածուի առաջադրման կարգը, իսկ խորհրդարանական այն ժամանակվա ընդդիմությունն էլ բոյկոտեց ԱԺ նիստը, չներկայացավ քվեարկության։ Մինչ այժմ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի անդամի թեկնածու առաջադրված չէ։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02