Մեզ ստիպում են հիասթափվել մեր պետությունից, իսկ քանի որ ազգաբնակչության որոշ մասի համար հայրենիք, պետություն հասկացությունները ինչ-որ տեղ նույնանում են, ուստի մեզ նետում են հայրենիքի նկատմամբ անտարբեր և բացասական զգացողությունների գիրկը։
Մինչ ամբողջ Հայաստանի աղքատ ազգաբնակչությունը ապրիլյան պատերազմի և դրան հաջորդող օրերի ընթացքում մեկը հոժարակամ, մյուսը՝ պարտադրված, իրենց խեղճ ու կրակ աշխատավարձերից զինվորին բաժին էին հանում, ու փորձում հազար ու մի խնդիր ունեցող բանակին մի դարման անել՝ իրենց վրա վերցնելով պետության գործը, մեր պաշտոնյաներն իրենց աստղաբաշխական թվերի հասնող ունեցվածքի, թանկարժեք մեքենաների և աշխարհի տարբեր կետերում միլիոնավոր դոլարներ արժեցող առանձնատների մասին մամուլի հրապարակումներով շարունակում են հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։
Հայաստանում այսօր ամեն երկրորդը, եթե ոչ յուրաքանրյուրը ճկռում է վարկային ծանր պարտավորությունների տակ, բայց հատկապես պետական ապարատում աշխատող իմ մի շարք ծանոթներից տեղեկացա, որ դա չի խանգարել մեր պետությանը նրանց պարտադրել իրենց աշխատավարձից որոշակի գումար ուղարկել առաջնագիծ։
Լավ իսկ ինչ զգացողություն պետք է ունենա այդ նույն քաղաքացին, որի բնակարանն ու ոսկեղենը գրավի տակ են, բայց իր աշխատավարձից ասել են՝ փող պետք է առանձնացնես զինվորի համար, և միաժամանակ նա կարդում է այս կամ այն պաշտոնյայի ալան-թալանով միլիոններ դիզելու պատմությունը։ Այս մարդը կարող է իր սրտում օրինակ շարունակել սիրել իր հայրենիքը, ծննդավայրը, սակայն նրա մոտ իսպառ վերանում է իրեն քցած իշխանության ղեկավարած երկրի համար օգտակար լիենելու ցանկությունը։
Այսինքն մեր իշխանությունը ուղղակիորեն հային զրկում է հայրենիքի նկատմամբ ջերմ զգացողություններից, և հենց այստեղից էլ սկսվում է խնդիրների այն ամբողջ շղթան, որը մենք կոչում են քաղաքացիական գիտակցության սով կամ հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայություն՝ իր բոլոր վատ հետևանքներով։ Արտագաղթը սկսվում է հենց այստեղից։
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02