ՀՆԱ-ի աճի 68%-ը պայմանավորված է ծառայությունների աճով, որը մեր քաղաքականության արդյունքն է՝ անկախ նրանից, թե ՌԴ-ում ինչ կլիներ՝ մետաղի գինը կբարձրանար, թե ոչ. ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ այն գործոնները, որոնք պայմանավորված են իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ: «Պետք է գնահատել դրանց ազդեցությունը տնտեսության վրա՝ արտաքին գործոնը գերակա չհամարելով»:
Խոսրով Հարությունյանը նշեց, թե ներդրումների համար երբ ասում են «գրավիչ միջավայր», միշտ նկատի ունեն դրսի ներդրողներին: «Մինչդեռ մենք ունենք մոտ 8000 սեփականատեր, որոնց պատկանող 400 մլրդ-ը մնում է իրանց տնօրինության տակ, եկամուտները չեն ներդրվում, ինչը մեր ՀՆԱ-ի մոտ 7,5%-ն է, քիչ չէ:
Արժե մտածել՝ որոնք ենք այն լծակները, որոնք կխթանեն մարդկանց ռիսկերը նվազեցնելով ներդրում անելուն»,-ասաց նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց, որ պետք է քննարկել ներդրումային միջավայրը առհասարակ ոչ միայն ուղղված օտարերկրյա, այլ ընդհանրապես նաև ներքին ներդրողների հաշվով: «Պետք է համոզված լինենք, որ այնքան լավ միջավայր ունենք, բայց ուշադիր լինենք, որ խոսքը հավասարակշռած լավի մասին է, ոչ թե ամեն ինչ պատրաստ է, եկեք վերցրեք տարեք, այլ տրամաբանված լավի: Բայց ինչքան էլ մենք ջանք գործադրենք ցույց տալու, որ միջավայրը լավն է, ներդրողը շատ լավ կարողանում է հաշվել և որոշել գա, թե ոչ»,-ասաց նա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02