Բեռնափոխադրումների և մաքսազերծման ոլորտում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության մենաշնորհի վերացումից հետո նախկինում գոյություն ունեցած բեռնափոխադրող ընկերություններն այժմ կարողանում են աշխատել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։
«Կարգոները իրականացրել են ոչ միայն մաքսազերծման աշխատանքներ, այլ նաև՝ բեռնափոխադրումներ, ասենք՝ Չինաստանից, Թուրքիայից Հայաստան։ Ես համոզված եմ, որ ներկա պահին այդ ընկերությունները շարունակում են բեռների փոխադրումներ Հայաստանի Հանրապետություն», - ասաց Մաշադյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մինչև «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը բեռնափոխադրումներ իրականացրած ընկերությունները սկսելու են աշխատե՞լ, թե՞ ոչ։
Նկատենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մինչև «Նորֆոլկի» ստեղծումը ապրանքի ներմուծումն իրականացվում էր 9 կարգո ընկերությունների միջոցով: Դրանք տարբեր մեծահարուստների են պատկանել՝ կարգոների թվում հայտնի են եղել «Կարգո Կառլենը»՝ «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանը, «Բագրատ տուրի» ղեկավար Բագրատ Նավոյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
«Նորֆոլկ քոնսալթինգ»-ի ստեղծմամբ ՊԵԿ նախկին ղեկավարությունը փորձել է կարգուկանոն հաստատել բեռնափոխադրումների, մաքսազերծման դաշտում։
Լրագրողը փորձեց հասկանալ՝ արդյոք այս ոլորտում վերադարձ է կատարվում մինչ այժմ տիրող իրավիճակին, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Դաշտը ազատ է։ Հուսով եմ, որ իրավիճակը բարելավելու է և ավելի թափանցիկ է լինելու հասարակության համար։ «Նորֆոլկի» ձևավորմամբ, ըստ էության, մենք ունեցանք փաստաթղթերի որոշակի կարգավորում, քանի որ կարգոների միջոցով ներմուծում էին փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք իրենց ապրանքը սպառում են ՀՀ տարբեր տոնավաճառներում»։
10:43
10:22
10:07
09:41
09:32
09:19
09:02
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53