ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին` Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:
Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա:
Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է.
«Մեզ համար կարեւոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Արա Բաբլոյանը նշել է, որ ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւորել է փոխըմբռնման մթնոլորտը:
Անդրադառնալով իտալահայ համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ հայերը նպաստում են Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանը եւ մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:
Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44