Մայիսի 30-ին Ռիգայում տեղի ունեցան Հայաստանի եւ Լատվիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսը։ Խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լատվիական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվեցին երկկողմ քաղաքական եւ մշակութային ոլորտներում երկխոսության ընդլայնման հեռանկարները։ Հատուկ կարեւորություն տրվեց առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, ինչպես նաեւ հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականության ապահովմանը։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում նախարարի տեղակալ Նազարյանը առանձնակիորեն ընդգծեց Լատվիայի խորհրդարանի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առաջիններից մեկը վավերացնելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ վավերացման գործընթացը սահուն ընթացք կունենա նաեւ ԵՄ անդամ մյուս երկրներում։ Նա հավելեց, որ համաձայնագրի կիրարկումը ներառված է ՀՀ կառավարության առաջնայնությունների շարքում։
Լատվիական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի մոտեցումները: Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի այլ հարցեր:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02