Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետև վարչապետն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել Սայաթ Նովայի շիրիմին և կատարել մոմավառություն: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք և վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վիրահայերին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է նրանց տեսնել բարձր տրամադրությամբ: «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում նաև ձերն է, դուք այդ հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն եք, որովհետև այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցությունը և զորակցությունը, ձեր հղած բարի ցանկությունները հասել են տեղ՝ Հանրապետության հրապարակ, և այսօր այն համազգային ոգևորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այն կերտել է ձեզնից յուրաքանչյուրն իր մտքով, իր ցանկությամբ, իր կամքով, իր սիրո և համերաշխության զգացումով: Հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Երևանում՝ մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին: Ես հպարտանում եմ ձեզնով, հպարտանում եմ՝ ձեր կամքով, հպարտանում եմ՝ ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը, հպարտանում եմ՝ տեսնելով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, հպարտանում եմ՝ համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանալու ու ամրապնդվելու և հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում: Այսօր ամենաբարձր արժեքը, որ ունեն հայ և վրացի ժողովուրդները՝ պետականությունն է և անկախությունը, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, պաշտպանելու ենք սեփական հայրենիքն ու երջանիկ լինելու մեր ժողովրդի իրավունքը: Այսօր շատ են ասում, ցանկանում, մի փոքր էլ կասկածով հույս հայտնում, որ այս ամենը կբերի նոր հաջողությունների, մաղթում են, որ հիասթափություն տեղի չունենա: Չի կարող լինել հիասթափություն, որովհետև մենք ծառայել ենք, ծառայում ենք և ծառայելու ենք հայ ժողովրդին: Ես ասել եմ ու ասում եմ՝ մեր ամենամեծ առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա և տանեն նորանոր հաղթանակներ: Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտության ժողովուրդ է, հայ ժողովուրդն Աստծո ժողովուրդ է: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Վրաստանը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-վրացական եղբայրությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ դառնալու ենք 5, 10 միլիոն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02