«Փաստ» թերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ: Մանրամասն ստուգելուց հետո, երբ պարզվել է, որ փաթեթում «կրիմինալ» չկա, միայն հագուստ է, համաձայնել է, ինչի դիմաց իրեն առաջարկել են հարմարավետ տեղ՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ դա նախկինում լուրջ գումար արժեր: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում այդ կատակի մեջ կատակի տոկոսը չափազանց քիչ է:
«Զվարթնոց» օդանավակայանում տարիներ շարունակ գործել է ստվերային գումարների շրջանառության լուրջ օղակ: Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ օդանավում «լավ տեղեր» ամրագրելու համար մարդիկ վճարել են 50-100 դոլար՝ կախված թռիչքի հեռավորությունից կամ տրանզիտի առկայությունից: Բնականաբար, այդ գումարները պաշտոնական գրանցում չեն ունեցել, ավելին, «գանձվել» են աչքից հեռու տեղերում: Ասում են՝ մոտ քսան օր է՝ այդ «ծառայությունն» այլևս չի գործում, առավելագույնը՝ սոսկ ծանոթ-բարեկամների համար է մնացել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01