ԱՄՆ Պետդեպարտամենտի Ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոն հրապարակել է «Աշխարհում կրոնի ազատությունը 2017թ. համար» զեկույցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում ասվում է, որ այդ երկրի սահմանադրությունը սահմանում է պետության և կրոնի բաժանումը, բոլոր կրոնների ազատությունը:
Երկրի օրենքները նաև պաշտպանում են քաղաքացիների իրենց կրոնական համոզմունքները արտահայտելու և կրոնական ծեսերը անցկացնելու իրավունքը, եթե չկա հասարակական կարգի կամ հասարակական բարքերի խախտում:
Հակառակ Ադրբեջանի սահմանադրության հռչակած օրենքներին այդ երկրի տեղական իրավապաշտպան խմբերն ու անհատ իրավապաշտպանները նշում են, որ իշխանությունները շարունակել են կրոնական ակտիվիստների նկատմամբ ֆիզիկական հետապնդումները, ձերբակալություններն ու բանտարկությունները:
Նշվում է, որ 2017թ. վերջի դրությամբ ազատազրկման մեջ գտնվող հավատացյալների թիվը կազմել է 80, իսկ 2016թ. դրությամբ՝ 86:
«2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին երկար տարիների ազատազրկման են ենթարկվել 2015թ. «Նարդարանի գործով» ձերբակալված կրոնական ակտիվիստները: Շատ ակտիվիստների դեմ առաջադրված մեղադրանքները համարվում էին կեղծված, այդ թվում `կրոնական ատելություն և ահաբեկչություն հրահրելու մեղադրանքները»,-ասվում է զեկույցում:
Հուլիսին իշխանությունները կրոնական քարոզչին կրոնական արարողություն իրականացնելու համար ենթարկել են 3 տարվա ազատազրկման:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հրաժարվել «ոչ ավանդական» համարվող կրոնական կազմակերպությունները գրանցելուց, ինչը խախտում է կրոնական իրավունքները:
Զեկույցում նշվում է, որ 2017թ. կառավարությունը շարունակել է վերահսկել կրոնական նյութերի ներմուծման, տարածման և վաճառքի գործընթացները:
«Դատավորները տուգանել են բազմաթիվ անձանց կրոնական բովանդակություն պարունակող նյութերի վաճառքի և տարածման համար»,-նշված է զեկույցում:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44