«ԱՔՌԱ» համակարգում գյուղացիների վարկային պատմությունները հնարավոր է սրբագրվեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ քվոտայով Գյուղատնտեսության նախարար նշանակված Արթուր Խաչատրյանը։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԿԲ նախագահի, ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերը։ Դիտարկում ենք մի քանի հնարավորություն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ-տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեգիստրում մարդկանց պատմությունը սրբագրել»,- շեշտեց նախարարը։
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ վարչապետի խոսքը վարկերի համաներմանը չի վերաբերել, այլ միայն տույժ-տուգանքների։ Նա ընդգծեց, որ այս հարցը ավելի շատ բանկային համակարգի որոշումներին է վերաբերում։
Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով կարկտահարությունից տուժած այգետերերի խնդրին, ասաց, որ այժմ քննարկվում է այն հարցը, թե արդյոք ամբողջ գումարն է փոխհատուցվելու, թե դրա մի մասը:
«Հաշվել ենք վնասները. 1.2 միլիարդից մինչև մոտ 1.5 միլիարդի վնաս Արմավիրի մարզում է, մոտ 450 միլիոն դրամ՝ Արարատի մարզում: Պետք է տեսնենք՝ որքան է պետության հնարավորությունը, և ինչ մեխանիզմով փոխհատուցենք: Իմ կարծիքով՝ ճիշտը մարդկանց կանխիկով փոխհատուցելն է» -շեշտեց նա։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32